Գլխավոր էջ Նորություններ Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ

Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ

761
0

Այսօր` ժամը 11:01-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ: Քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Nissan Micra» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարներն Անահիտ Ն.-ին (ծնված 1958թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ