Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ասում են նոր վիրուս, բայց այդքան էլ նոր չէ. Նունե Ներսիսյան

Ասում են նոր վիրուս, բայց այդքան էլ նոր չէ. Նունե Ներսիսյան

1876
0

«Արդեն մեկ ամիս է, ինչ ամբողջ աշխարհը ահաբեկված է Չինաստանից ստացված հաղորդումների պատճառով: Ամեն օր մեզ ցուցադրվում են գովազդներ, սարսափելի տեսարաններ, որտեղ դիմակներով և հատուկ նախատեսված հագուստով մարդիկ ինչ-որ մեկին են տանում: Բոլոր ճանապարհները խցանված են, զբոսաշրջիկներին դուրս են հանում, ինքնաթիռները չեն թռչում, կամ գրեթե չեն թռչում: Միևնույն ժամանակ, Չինաստանից տեսանյութեր վարող բլոգերները ինչ որ վախեցած չեն թվում: Իսկ հետաքրքիրը նա է ,որ բոլոր երկրների ղեկավարների արձագանքը ավելի զուսպ է թվում, քան պետք էր իրականում լիներ:

Այստեղ ինձ մոտ հարց է առաջանում . ինչու՞ բանակը և ԱԻՆ-ը չեն նախազգուշացվում գոնե քիմիական և մանրէաբանական պաշտպանության առումով, ինչու՞ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ չեն իրականացվում: Ներկա դրությամբ ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցված է շուրջ 8000 դեպք, որից մոտ 120-ը ճակատագրական դեպքեր են, այսինքն ՝ 2% -ից պակաս: 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական վիճակագրության համաձայն ՝ սովորական գրիպից մահացել է 432 մարդ, իսկ 2018-ին մահացել է 473 մարդ, իսկ ամբողջ աշխարհում վիրուսային հիվանդություններից ( գրիպ) մահանում է 300 000-ից 650 000 մարդ: Իմ կարծիքով, այս աղմուկը այլ նպատակ ունի:Եվ գիտեք ինչու`ասում են նոր վիրուս ,բայց այդքան ել նոր չէ: Քանի որ նման բռնկում եղել է 2002 և 2012 թվականներին:Եվ այդ ժամանակ կրկին ВОЗ — ի կողմից նույն հայտարարություններն են հնչել: Ու շատ հետաքրքիր է, ինչու՞ այսքան տարվա ընթացքում չկա բուժման սխեմա: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ կան ,որոնցից մի քանիսը տեղադրված է իմ էջում: Իմ կարծիքով չինացիները կրկին կարողացան խաղալ միլիարդավոր դոլարների հետ: Գաղտնիք չէ, որ Չինաստանի տնտեսական ցուցանիշները մոտեցել են, ինչպես նաև որոշ ոլորտներում անցել են ԱՄՆ — ի տնտեսական ցուցանիշներին: Ինչպես նաև Չինաստանը լուծում է ներքին խնդիրները, որոնք կապված են երկրի կենտրոնական, խիտ բնակեցված հատվածից մարդկանց ՝ չզարգացած տարածքներ տեղափոխելու անհրաժեշտության հետ:

Սա իմ կողմից արված վերլուծություն է ,որը նման է դավադրության տեսության:Հիմա մնում է հետևենք ընթացքին և հասկանանք:Աստված տա բոլոր հիվանդները առողջանան,իսկ կազմակերպիչները( եթե ի հարկե չեմ սխալվել) հասկանան ,որ բնակչության հետ չի կարելի նման ձևով վարվել»:

Գրառումը` Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ