Գլխավոր էջ Նորություններ Թույլ չենք տա պատերազմը տեղափոխել Հայաստան. Փաշինյան

Թույլ չենք տա պատերազմը տեղափոխել Հայաստան. Փաշինյան

477
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ նախ ասելով, որ այս դժվարին օրերին շատ կարևոր է պահպանել ազգային հպարտությունն ու արժանապատվությունը: Դրանք շատ հեշտ է պահպանել, երբ հարվածի տակ չեն, ոչինչ չի սպառնում, բայց առավել կարևոր է այն պահպանել, երբ բազմաթիվ հարվածների ներքո են.

«Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, նրանք գործում են բավականին երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը: Երեկ, օրինակ, ոմանք բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին:

Նման պահվածքը, գուցե և ունի հազար ու մի բացատրություն: Նման պահվածքի քննադատությունը գուցե թե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք, գուցե, ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից մենք պետք է դուրս բերենք էդ խրախճանքը նախառեձնողների հիմնական նպատակը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում ու դրանից դուրս կան խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, փորձում են քաոս սերմանել, ցանկանում են պատերազմը տեղափոխել Հայաստան: Ներսում, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ, երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար:

Փաշինյանն ասել է, որ սա թույլ չեն տալու ոչ թե այն պատճառով, որ իշխանությունից կառչած են, այլ նրա համար, որ դա չի ցանկանում ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին ու հպարտությունն, այո, խոցված է, բայց ոչ՝ ոչնչացված: Ում արժանապատվությունն, այո, վիրավոված է, բայց ոչ՝ մահացած:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ