Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանը փակել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ

Ռուսաստանը փակել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ

1949
0

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային,  Ռուսաստանը փակում է գրեթե բոլոր ավիաուղղությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված։

Խոսքը վերաբերում է բոլոր չվերթներին, բացառությամբ «Աերոֆլոտի» կանոնավոր երթուղիներից դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ, ինչպես նաեւ չինական ավիաուղիների կանոնավոր չվերթները Շերեմետեւո օդանավակայան։

Չինաստանի հետ ավիահաղորդակցության նոր ռեժիմը կմտցվի շաբաթ օրը՝ փետրվարի 1-ի գիշերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսով վարակված առաջին երկու դեպքը։ Հիվանդները գտնվում են Անդրբայկալում եւ Տյումենի մարզում։  «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի խոսքով՝ նրանց վիճակը կայուն է, առանց կլինիկական դրսեւորումների եւ ջերմության։ Նշենք, որ երկուսն էլ Չինաստանի քաղաքացի են։

Ըստ վերջին տվյալների՝ վիրուսով վարակվել է մոտ 10 հազար մարդ, 213-ը մահացել է։ 171 պացիենտ լիովին բուժվել է։ Վարակը հասել է մինչեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, եվրոպական որոշ երկրներ եւ Հարավարեւելյան Ասիայի պետություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ