Գլխավոր էջ Նորություններ Մարիա Կարապետյանը՝ ռազմական դրության վերացման մասին

Մարիա Կարապետյանը՝ ռազմական դրության վերացման մասին

310
0

Որևէ քաղաքական շահագրգռվածություն չունենք րոպե ավելի պահել որևէ դրություն: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ռեժիմի վերացմանը:

«Կհանենք այդ դրությունը, համբերություն է պետք, որ պետությունը պատրաստվի այդ անցնում անցմանը ռազմական դրությունից նորմալ ռեժիմ»,-ասաց նա:

Մարիա Կարապետյանը նշեց, որ կառավարությունը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի երկրից դուրս գալու ռեժիմը հեշտացվի, մամուլի ազատության հետ կապված ևս աշխատանքներ են տարվում, ինչպես նաև հավաքների ազատության կապակցությամբ:

Նա նաև ասաց, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ռազմական դրության վերացման մասին նախագիծը դրվել էր նախնական քննարկման, որին բացի Կառավարության ներկայացուցչից, ներկա է եղել նաև Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ