Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

280
0

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար:

Միլի Մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի համախմբվել նախագահ Իլհամ Ալիևի շուրջ և կկարողանա ճնշել պետության և ժողովրդի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործողությունները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ