Գլխավոր էջ Նորություններ Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է․ ՌԴ ՊՆ

297
0

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի օգնությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Քաղաքում հանրային տրանսպորտը սկսել է գործել, երթևեկուգնվել է․ ՌԴ Պթյունը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը վերականգնվել են», – նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից նաև հաղորդում են, որ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ։ Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն տրամադրել տեղի իշխանություններին՝ ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում։

Գերատեսչությունը նաև նշում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և հսկում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Փախստականների անվտանգ վերադարձի ապահովումը և շփման գծի երկայնքով տուն վերադառնալու ընթացքում խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը կազմակերպվել է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ