Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հայության հույսը սպանելը քրեորեն պատժելի է. Արա Ալոյան

Հայության հույսը սպանելը քրեորեն պատժելի է. Արա Ալոյան

10988
0

Հեռուստալրոգևող, գրող Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

<< Արցախյան վերջին պատերազմի տված անասելի տառապանքը ոչ միայն զգացավառության, հուզմունքի, ընկճախտի առիթ է, այլ, որքան էլ դժվար է, սթափեցնո՛ղ մարտահրավեր: Այո՛, արյունագծված ու սրբացած հայրենի եզերքներ են հանձնվում (ոչ թե վերադարձվում) թշնամուն, բայց ժամանակն է նաև ցավն ու խնդիրները գույքագրել: Այսօր, առավել քան երբևէ, պետք է դրսևորել պետական լայնախոհություն, հայրենատիրական առողջ մտածողություն, եթե չենք կամենում տանուլ տալ մեր արժանապատվության վերջին տարածքը՝ Հայաստանն ու Արցախ աշխարհը: Փաստ է, որ պարտության պատճառները բազմակողմանի են, փոխկապակցված ու երկար տարիների բացթողումների հետևանք են: Նույնքան աներկբա է, որ իշխանությունը ձախողումներ ունի և սա իմ տեսակետն է՝ բացարձակապես վերկուսակցական, վերանձնական մակարդակում:
Մեր համբերության սահմաններն ընդարձակ չեն, եթե չասեմ նեղացել, փոքրացել են մեր աշխարհագրական, տարածքային սահմանների չափ ու դրանցից էլ անդին: Սպանել հայի, հայության հույսը, նշանակում է գնալ ինքնաոչնչացման կամ տանել այդ հանգրվանին: Եվ, երիցս այո՛, հույսի վրա կրակելն ու հուսասպանությունը, ով էլ իրագործի, քրեորեն պատժելի է: Հույս տալ, չի նշանակում ներշնչել սին գաղափարախոսությամբ կամ անբովանդակ մտքերով, հույս տալ՝ նշանակում է, խոստովանել սեփական սխալները, ուղղել դրանք, ընդորում՝ ժամ առաջ ու միասնաբար:
Եվ մեր համահավաք պայքարի համար անհրաժեշտ են նոր ուղենիշներ, նոր նշաձողեր, նոր բարեկամներ՝ առանց x երկրից չափազանցված ակնկալիքների ու, ենթադրաբար, նաև հիասթափությունների>> ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ