Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ծննդատան գործունեության ծախսերը կրկին անգամ դրվում է ժողովրդի ուսերին․ Գևորգ Գրիգորյան

Ծննդատան գործունեության ծախսերը կրկին անգամ դրվում է ժողովրդի ուսերին․ Գևորգ Գրիգորյան

1781
0

«Առողջապահության բյուջեն 2020 թվականին կազմում է 110,9 մլրդ (!) դրամ: Մի հատ արտաբերեք 110,9 մլրդ դրամ… ու այս հանգամանքը մի կողմ դրած, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իրականացնում է դրամահավաք, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ԸՆԴԱՄԵՆԸ 1 մլն (չխառնել մլրդ-ի հետ) դրամ արժողությամբ 2 մոնիտոր: Հիմա հարց` ամոթ չի՞… «տնտեսական հեղափոխություն» խոստացած քաղաքական ուժի ներկայացուցիչը (ում վերաբերվում եմ հարգանքով) փաստացի ծննդատան գործունեության ծախսերը կրկին անգամ դնում է ժողովրդի ուսերին:
Ամոթ է… գոնե դուք չպիտի նման քայլի գնաք և ցույց տաք, որ խաբել եք ժողովրդին…

Հարգելի Սոֆյա Հովսեփյան ջան, ձեր (կամ առողջապահության նախարարի) մի ամսվա պարգևավճարը ծախսեք և ձեռք բերեք այդ մոնիտորները… չի լինում, որ դուք վայելեք, իսկ ժողովուրդը ճկռի…»:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

Image may contain: text

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ