Գլխավոր էջ Նորություններ Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 2000 փախստական

Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 2000 փախստական

393
0

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 հոգի: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձածները 15 հազար են:

«Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: Նրանք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուսաստանցի խաղաղապահների կողմից ապահովվել է մոտ 3000 տոննա շինանյութի տեղափոխումը Ստեփանակերտ»,-ասել է Իգոր Կոնաշենկովը:

Կոնաշենկովը նաև տեղեկացրել է, որ պահպանվել է կրակի դադարեցման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով.

«Ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող հյուսիսային ու հարավային հատվածներում շուրջօրյա մոնիթորինգն ու կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունը իրականացվում է 23 հսկման կետերում: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Հումանիտար ականազերծման կենտրոնի կողմից իրականացվել է պայթունավտանգ առարկաների մաքրում մոտ 1 հա մակերեսի և 1, 5 կմ ճանապարհի վրա: Ստեփանակերտում 78 շենք է ստուգվել՝ այդ թվում դպրոց և ջրի մաքրման ու ֆիլտրման կայանը»,-հայտնել է Իգոր Կոնաշենկովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ