Գլխավոր էջ Նորություններ Ինձ մոտեցավ Շանհայից վերադարձած Լևոն Հայրապետյանը

Ինձ մոտեցավ Շանհայից վերադարձած Լևոն Հայրապետյանը

1071
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան  էջում լուսանկար է հրապարակել՝  կից գրելով․

«Քիչ առաջ, կառավարություն գնալիս ճանապարհին ինձ մոտեցավ Լևոն Հայրապետյանը, ով 3 օր առաջ էր վերադարձել Շանհայից՝ հատուկ հայտնելու, որ պատշաճ հսկողության տակ է մինչև հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանի ավարտը։

Նա, լինելով չինարենի մասնագետ, նաև հայտնեց տեղում եղած իրավիճակի մասին, որ ինչպես և մյուս շնչառական վիրուսներով պայմանավորված հիվանդությունների դեպքում, հիվանդությունը ծանր է ընթանում միայն ուղեկցող քրոնիկ հիվանդություններով և այլ ռիսկի խմբերում եղած մարդկանց մոտ։

Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են։ Հետևեք պաշտոնական լրահոսին։

Հ.Գ. առողջ մարդու պատշաճ հսկողությունը չի ենթադրում նրա մեկուսացում այլ անձանցից, այլ սահմանափակվում է նրա առողջական վիճակի փոփոխության հսկողությամբ, իսկ փոփոխության դեպքում՝ բուժումով»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ