Գլխավոր էջ Նորություններ «ՌԻԱ Նովոստի»-ն ֆոտոշարք է հրապարակել

«ՌԻԱ Նովոստի»-ն ֆոտոշարք է հրապարակել

556
0

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային կենտրոնի մասնագետներն այժմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են կատարում, ինչը մտնում է ռուսական խաղաղապահ ուժերի պարտավորությունների մեջ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հատուկ ֆոտոշարքով կադրեր է հրապարակել ականազերծման ընթացքից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ