Գլխավոր էջ Նորություններ Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնման համար

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնման համար

470
0

Ստեփանակերտի վերականգնման համար Երեւան քաղաքի` Ամանորի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 2020 թվականի բյուջեից 100 միլիոն դրամ (2 միլիոն դոլար) է հատկացվելու: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

«Երևան քաղաքի ավագանու 2019թ-ի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին Երևան քաղաքի ավագանու նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները։ Երևան քաղաքի 2020թ-ի բյուջեով ամանորյա մրջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 մլն դրամը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս, որի արդյունքում Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևան քաղաքի 2020թ-ի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 100 մլն դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ կապիտալ դրամաշնորհ համայնքների հոդվածով։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ նշված որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ»,- ասաց Ներսիսյանը։

Երևանի ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե այլ հատկացումներ լինելո՞ւ են Արցախին, թե՞ ոչ. «Եթե էլի ենք կատարելու այդ հատկացումները, առաջարկում եմ, որ օրինակ մենք ունենք ստեղծված ՀՈԱԿ-ներ, որոնք ստեղծվել են դեռ անցած տարի և որոնց հատկացրել ենք միլիարդավոր դրամների բյուջե, սակայն այդ ՀՈԱԿ-ներն իրենց գործունեությամբ չեն արդարացրել իրենց։ Նաև առաջարկում եմ այդ ՀՈԱԿ-ների տրամադրված գումարներից որոշակի գումարներ վերցնենք և տրամադրենք նույնպես Ստեփանակերտին, որպեսզի հնարավոր լինի նույնպես շոշափելի աշխատանքներ կատարել տեղում»։

Արձագանքերով հարցին՝ Ներսիսյանը նշեց. «Այո մենք նախատեսում ենք կրկին անգամ աջակցություն ուղղել Ստեփանակերտին, Արցախի Հանրապետությանը, բայց դա թե ինչ տեսքով կլինի՝ քննարկման հարց է։ Մեծ սիրով կընդունենք Ձեր առաջարկությունը քննարկման, որից հետո կորոշենք՝ դա ոնց ենք իրականացնելու»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ