Գլխավոր էջ Նորություններ Էրդողանի համար Նախիջևանից Ադբեջան ճանապարհն ավելի կարևոր է, քան բոլոր գրավված...

Էրդողանի համար Նախիջևանից Ադբեջան ճանապարհն ավելի կարևոր է, քան բոլոր գրավված տարածքները․ Թևան Պողոսյան

1075
0

Բոլոր խնդիրների մեջ ամենացավալին մեր ներքին կյանքն է: Մենք էդպես էլ չենք գիտակցում, որ գոնե մեկ օր պառակտված լինելու իրավունք չունենք։ Վերլուծելով տարածաշրջանային ու ներքին զարգացումները՝ նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Թուրքիան շարունակում է Մեծ Թուրան ձևավորելու իր նկրտումները, Ալիևն ու Էրդողանն իրենց երջանկությունն են կյանքի կոչել: Շատ հետաքրքիր միտք է ասել անցյալ օրը Էրդողանը՝ իր համար Նախիջևանից Ադբեջան ճանապարհն ավելի կարևոր է, քան բոլոր գրավված տարածքները: Իրանը գիտակցում է, որ այդ բոլոր տարածքներն օգտագործվելու են իր դեմ: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր նկատմամբ մեծ ճնշումների դաշտ է բացվելու, և որ պահին կենտրոնանում է Արցախի  վրա, Սիրիայում է իրեն ճնշում Թուրքիան: Որ պահին Սիրիայում է ինչ-որ բան ուզում անել, էստեղ են ակտիվանալու: Իսկ էդ բոլոր խնդիրների մեջ ամենացավալին մեր ներքին կյանքն է: Մենք  էդպես էլ չենք գիտակցում, որ մենք իրավունք չունենք գոնե մեկ օր պառակտված լինենք, ու պառակտվածության անգամ մեկ օրը նպաստում է, որ ուրիշներն իրենց շահերը տանեն առաջ: Ոուսաստանը հասկանում է, որ երկար կմնա տարածաշրջանում, իսկ մենք պետք է պատրաստվենք նոր պատերազմի, մինչդեռ մենք զբաղված ենք այլ խնդիրներով»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ