Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ փոխարինեց Արայիկ Հարությունյանին

Ո՞վ փոխարինեց Արայիկ Հարությունյանին

445
0

Երեկ՝ նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։ Որքան անսպասելի էր նախարարի պաշտոնանկությունն այդքան անսպասելի էր նոր նախարարի նշանակումը։ Medmedia.am-ը ներկայացնում է նախարարի կենսագրությունը։

ԿԳՄՍՆ  նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1984-1990 թվականներին՝ Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։  Աշխատել է Երևանի պետական համալսարանում, Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի համալսարանում, Գերմանիայի Պադերբորնի համալսարանում։

Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է, մասնագիտական խորհրդի անդամ է, արժանացել է Երևանի պետական համալսարան և Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների: Գրքերի և դասագրքերի հեղինակ է։ Ստացել է ԵՊՀ ոսկե մեդալ և ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։ 2020 թվականի նոյեմբերի 23-ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Թե ի՞նչ բարեփոխումներ կամ փոփոխություններ է սպասվում կրթական ոլորտում դժվար է ասել, սակայն հույս ունենք, որ նորանշանակ նախարարը կարդարացնի բոլորի սպասելիքները։

Հավելենք, որ ըստ տեղեկությունների ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ