Գլխավոր էջ Նորություններ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական

331
0

Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի առջեւ դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է: Պատասխանատվության հյուսիսային եւ հարավային գոտիներում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիտորինգ եւ վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:

Ըստ նրա` վերջին օրվա ընթացքում 2334 փախստական է վերադարձել Հայաստանի տարածքից, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ է վերադարձել նախկին բնակության վայրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ