Գլխավոր էջ Գլխավոր Ռուսական պատվաստանյութի մի քանի օրինակ՝ նվեր Հայաստանին

Ռուսական պատվաստանյութի մի քանի օրինակ՝ նվեր Հայաստանին

390
0

Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներով։ Այս մասին Medmedia.am –ին ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Պատվաստանյութերը շատ քիչ քանակությամբ են ստացել և պատվաստվելու են մի քանի կամավորներ։ Ըստ տեղեկության COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվելու է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո:

Հարցին, թե ե՞րբ կունենանք պատվաստանյութի վերջնական արդյունքը խոսնակն ասաց, որ դա նեղ մասնագիտական հարց է և չի կարող ասել։ Վերջինս նշեց, որ պատվաստանյութերի մի քանի օրինակ մեզ նվիրել են ՌԴ-ի առողջապահության նախարարությունից՝  շաբաթ օրը անցկացված միջոցառման ժամանակ։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ