Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան կորոնավիրուսի դեմ անվճար կպատվաստի իր քաղաքացիներին

Թուրքիան կորոնավիրուսի դեմ անվճար կպատվաստի իր քաղաքացիներին

320
0

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են անվճար պատվաստել երկրի քաղաքացիներին կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Hürriyet թերթը:

Նախարարի խոսքով ՝ չինական պատվաստանյութեր արտադրող «Sinovac»-ի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, բոլոր իրավական բաղադրիչները քննարկվել են, և ստորագրվել է համաձայնագիր:

«Պատվաստանյութի առնվազն 10 միլիոն դեղաչափ արդեն ուղարկվել է՝ պատվաստումները սկսելու համար», – ասել է Քոջան:

Նա շեշտել է, որ Թուրքիայի քաղաքացիների պատվաստումները կատարվելու են բացարձակապես անվճար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ