Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ն կարիքավոր երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կտրամադրի

ՌԴ-ն կարիքավոր երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կտրամադրի

382
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին, Ռուսաստանը հավանություն է տալիս այդ հարցով «քսանյակի» համաժողովի փաստաթղթի նախագծին և պատրաստ է այն տրամադրել բոլոր կարիքավոր երկրներին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում:

«Անկասկած, պատվաստումների համար նախատեսված դեղամիջոցները պետք է հասարակական համընդհանուր սեփականություն լինեն: Եվ մեր երկիրը, իհարկե, պատրաստ է կարիքավորներին տրամադրել մեր գիտնականների տրամադրած պատվաստանյութերը»,- ասել է Պուտինը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ