Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման կարեւորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման կարեւորության մասին

465
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ», – ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ