Գլխավոր էջ Նորություններ Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ չի պատժվել․ Արսեն...

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ չի պատժվել․ Արսեն Ջուլֆալակյան

399
0

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Գրառումը՝ ստորև․

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել…

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ