Գլխավոր էջ Նորություններ Գեղամ Մանուկյանին ՀՔԾ են հրավիրել

Գեղամ Մանուկյանին ՀՔԾ են հրավիրել

397
0

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ամենայն հավանականությամբ մեղադրանք են առաջադրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին  Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։

Լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին, որ չնայած ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն վարչապետը մտադրություն չունի հեռանալու եւ այսօր էլ  ճանապարհային քարտեզ է հրապարակել, ինչպես՞ է դա գնահատում, ՀՅԴ անդամն ասաց, որ վարչապետը մոռացել է մի կարեւոր կետ՝ երկիր կորցրած վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի։

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել է, թե Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ եւ որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երեւանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի, միեւնույն ժամանակ հորդորել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ դա երկու նպատակ ունի։

«Նախ՝ ձեռքերը լվալ պատասխանատվությունից, սադրանքի գնալ եւ մարդկանց վախեցնել հանրահավաքի գալու համար»,- նշեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ