Գլխավոր էջ Նորություններ Պատերազմի կանխարգելումը պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂՀ կարգավիճակից և Շուշիից....

Պատերազմի կանխարգելումը պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂՀ կարգավիճակից և Շուշիից. Նիկոլ Փաշինյան

608
0

Դուք խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է. այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ որքանով ինքն է ծանոթ բանակցային գործընթացին եղած քննարկումներին Շուշիի հարցը երբևէ որևէ բանակցային փաթեթի մաս չի կազմել:

«Ես չգիտեմ առնվազն դեպք, երբ բոլոր հնարավոր լավ, վատ քննարկումների ժամանակ քննարկվի Շուշիի հարցը, կխնդրեմ սրա վերաբերյալ պարզաբանում տաք»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանն ընդգծեց, թե բանակցային փաթեթ ասելով նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել, և հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պետք է ծագի՝ իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որ դեպքում, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն:

«Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂՀ կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից:

Այո, բանակցային փաթեթներ եղել են, բանակցային փաթեթը թուղթ է, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց այդ բանակցային փաթեթներից որևէ մեկն իրագործվե՞լ է: Մեր տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016-ի Ապրիլյան պատերազմով սպառվել են, եկեք դա արձանագրենք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  2016-ից հետո ունեինք 2 ընտրություն՝ կամ հրաժարվեինք մեր իրավունքներից, կամ փորձեինք պաշտպանել մեր իրավունքները: «Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են՝ վայ էս թղթում Շուշիի մասին բան չկա, է բան չկա, դրա համար էդ թուղթը չի ստորագրվել, կյանքի է կոչվե՞լ էդ թուղթը: Մեր պրոբլեմն էն է, որ մենք ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին, հիմա էլ դա օգտագործում է պրոբագանտիստական նպատակներով: Ուզում են ասեն, որ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան և ՀՀ կառավարությունը դրանցից հրաժարվե՞լ է»,- նշեց նա:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, Փաշինյանը հայտարարեց. «Էդ ապրիլյան պատերամզը, որ կանգնեցվեց, ո՞նց կանգեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմանով, հենց նենց, որոշվեց վերջ կանգնում ենք, մոռանո՞ւմ ենք: Մեկը հասկացա՞վ ապրիլյան պատերազն ինչի կանգնեց, ի՞նչ պայմանով կանգնեց: Բա հարց չե՞ք տալիս ժողովուրդ ջան, որ էն պատերազմը կանգնեց, էս պատերազմը չկանգնեց:

Կամ էդ ապրիլյան պատերազմն էդ որտեղի՞ց ընկավ, էդ ո՞նց եղավ, որ 20 տարի էդ մասշտաբի ռազմական գործողություն տեղի չէր ունեցել: Թող ոչ մեկ իրեն մարգարեի տեղ չդնի, իրենք գիտեին՝ այդ հարցն ուր է հատել: Մեր սխալը գուցե էն է, որ մենք չենք եկել ժողովորդին ասել, որ սենց վիճակ է, մյուս կողմից էլ կարող էր տպավորութուն ստեղծվեր, թե մենք ցանկանում ենք հրաժարվել պայքարից»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ