Գլխավոր էջ Նորություններ Գայանե Աբրահամյանը դնում է մանդատը՝ ներողություն խնդրելով թիմի սխալների համար

Գայանե Աբրահամյանը դնում է մանդատը՝ ներողություն խնդրելով թիմի սխալների համար

301
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ,

Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», — գրել է նա։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, իսկ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը որոշում էր ընդունել դուրս գալ աշխատանքից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ