Գլխավոր էջ Նորություններ Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

1334
0

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, իր և կնոջ անվան բարեգործական հիմնադրամից 5 միլիոն դոլար գումար է հատկացրել Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարի համար։ Գումարը տրվելու է մասնավոր ու հասարակական կազմակերպություններին։

Նվիրատվության միջոցներն օգտագործվելու են վիրուսով վարակված մարդկանց օգնություն տրամադրելուն, ինչպես նաև վիրուսի դեմ հակամիջոց հայտնաբերելու ուսումնասիրություններն արագացնելուն։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև իրենց հարգանքի հավաստիքն են հղել վիրուսի դեմ պայքարողներին։

Գեյթսը ներկայումս երկրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում։ Forbes պարբերականը նրա կարողությունը գնահատում է 110 միլիարդ դոլար։ Միլիարդատերը նաև Giving Pledge ակումբի հիմնադիրներից է։ Այդ ակումբին անդամակցող միլիարդատերերը խոստացել են իրենց կարողության կեսից ավելին նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ