Գլխավոր էջ Medmedia TV Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ....

Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան

584
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։

Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:

«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ