Գլխավոր էջ Նորություններ Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների բազմաթիվ փաստերի մասին

Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների բազմաթիվ փաստերի մասին

296
0

Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն օր կոչ եմ արել, ինքս այդպես վարվելով, օրինակ եմ ծառայել, կառավարության շուրջ համախմբման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականության գաղափարով առաջնորդվելով, պետությունը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիվ անհամաձայնություններ իշխող վարչակարգի հետ: Այդպես եմ վարվել, նույնիսկ պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ ավելի թանկ, երկու Իլ-76 օդանավ գնելու, երկրի գրպանից մոտ 6 մլն ԱՄՆ դոլար թալանելու փաստը չհանրայնացնելով: Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին և քպ-ական մի փոխնախարարի, որ մինչև պատերազմի ավարտը ես կլռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից ավելի ժամանակ չունեն: Ու եթե էդ հարցը չուղղվեց մինչև պատերազմի ավարտ, ապա ես դրանից անմիջապես հետո դատարան եմ դիմելու:

Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի և կործանարար ճանապարհով: Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

Սկսած 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ:

Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:

Բայց նույնիսկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է:
Էս միայն դեռ տնտեսական թալանի մասով։

Ստեղ կա նաև հակապետական գործունեության մեղադրանք, որը պետք է դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով:

Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ:
Ասեմ, որ ես ոչ-ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանված ու թալանվող երկրի։

Ու ոչ էլ էն 17 կուսակցություն կոչվողներից որևէ մեկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ:
Համոզված եմ, որ նրանց բոլորին պետքա հենց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ հեղաշրջման փորձի մեղադրանքով:

Որովհետև նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռևս վերջինի կողմից խայտառակությունը չլափած ժամանակ:

Ես հանդես եմ գալիս միայն և միայն իմ` դեռևս գոյություն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատված ու ստորացված քաղաքացու անունից: Եվ ամեն բան կանեմ, կյանքս կդնեմ, ոնց որ մինչև հիմա եմ արել, որ թոռներս գոնե անարգված չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա հայտնվի բանտում: Եվ այսպես` գանձագողություն», — գրել է Հակոբ Ճաղարյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ