Գլխավոր էջ Նորություններ Անկարան և Մոսկվան վաղը կքննարկեն համատեղ կենտրոն ստեղծելու հարցի մանրամասները

Անկարան և Մոսկվան վաղը կքննարկեն համատեղ կենտրոն ստեղծելու հարցի մանրամասները

380
0

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը ուրբաթ կժամանի Թուրքիա ՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի մասին համաձայնագրի մանրամասները։

«Մենք ռուսական պատվիրակությանը սպասում ենք արդեն վաղը ՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», – ասել է Չավուշօղլուն Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Ադրբեջանին կտեղեկացնի Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնի հարցով ռուսական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին։ Նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:

Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ըստ հայտարարության՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի երկայնքով և Արցախը Հայաստանին կապող միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ