Գլխավոր էջ Նորություններ Ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում քաղաքացիներին, այդ թվում հայտնի անձանց

Ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում քաղաքացիներին, այդ թվում հայտնի անձանց

305
0

Ոստիկանություն Ազատության հրպարակից բերման է ենթարկում այսօր ժամը 13-ին ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրհավաքին մասնակցելու եկած քաղաքացիներին:

Ոստիկանները մասնավորապես, բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանինև Վարդան Ոսկանյանին,  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին:

Ավելի վաղ ԲՀԿ-ից Հռիփսիիմե Առաքելյանը նշել էր, որ բերման են ենթարկել  նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և խմբակցության մի քանի պատգամավորի:

Հիշեցնենք, որ այսօր 17 կուսակցություններ հանհարավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որի օրակարգում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ