Գլխավոր էջ Նորություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

828
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ «կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարևորել հրադադարի լիարժեք համաձայնագրի ձեռքբերումը և հույս հայտնել, որ դրա իրականացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկա»:

«Վարչապետները կարևորել են Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ