Գլխավոր էջ Նորություններ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը»․ Իրանի...

Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը»․ Իրանի ԱԳՆ

305
0

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է Tasnim News Agency-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը։

Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները նույնպես հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց և թեթևացնի առկա խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:

Նաև նշում է, որ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ