Գլխավոր էջ Նորություններ Արծրունն ասում էր՝ «Հաղթում ենք, հեսա Բաքվում չայ ենք խմելու», հետո մեր...

Արծրունն ասում էր՝ «Հաղթում ենք, հեսա Բաքվում չայ ենք խմելու», հետո մեր ժողովուրդը տեսնում է ․որ Շուշին չկա․ Զոհրաբյան

535
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ձայները բավարար կլինեին արտահերթ նիստ հրավիրելու համար։

Թերևս նա նշեց, որ վստահ չէ, որ  «Իմ քայլի» գործընկերներից շատերը կմասնակցեն։

«Բայց ես ճանաչում եմ «Իմ քայլը»-ում բավականին ազնիվ և պարկեշտ մարդկանց, ովքեր հասկանում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, զարհուրելի է, մեր ամոթալի էջերից մեկն է: Հասկանո՞ւմ եք, մեր կորցրեցինք հայրենիք, մենք ոնց ենք պատասխան տալու այդ մարդկանց, որ սպասում էին իրենց տները վերադառնալուն։ Մենք հիմա լսում ենք հասարակությանը պառակտելու կոչեր, կոչեր՝ «գնացեք, վրեժ լուծեք», «գրոհեք»։ Քաղաքացիական պատերազմի կոչե՞ր են անում, հիմա էլ երկրի ներսո՞ւմ են ֆրոնտ բացում»,-ասաց նա ու հավելեց, որ սա իսկապես մեր ճակատագրական հանգրվաններից մեկն է, և պետք է մարդկանց պատասխան տան՝ ինչու եղավ այսպես:

«Մեզ համար անակնալ չէր, որովհետև մենք գիտեինք ճշմարտությունը, ժողովրդի համար անակնկալ էր, շոկ էր, քանի որ մեր ժողովուրդը նայում էր Արծրուն Հովհաննիսյանին՝ նա էլ ասում էր՝ «գնում, հաղթում ենք, հեսա Բաքվում չայ ենք խմելու», հետո մեր ժողովուրդը տեսնում է ․որ Շուշին չկա, էս ժողովրդի մոտ տրամաբանական հարց է ծագում, բա Արծրուն ջան, եղբայր ջան, երկու ժամ առաջ չայ ենք խմում Բաքվում, բա ո՞նց սենց եղավ»,-ասաց նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ