Գլխավոր էջ Նորություններ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն արդեն ժամանել է Հայաստան․ Ռիա Նովոստի

ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն արդեն ժամանել է Հայաստան․ Ռիա Նովոստի

308
0

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ կուղարկի  22 ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի հրապարակված տեսանյութին։

11 ինքնաթիռ այս պահին ՀՀ-ի ճանապարհին են, մինչդեռ ևս 11-ը բեռնված սպասում են թռիչքին։

Առաջին Իլ-76 ինքնաթիռը, որում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունն էր, արդեն իսկ ժամանել է Հայաստան։

«Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին տեղափոխող Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ », — հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ