Գլխավոր էջ Նորություններ Ստորագրություններն արդեն դրված են․ Զախարովա

Ստորագրություններն արդեն դրված են․ Զախարովա

414
0

Մոսկվան կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղում Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կյանքի կոչմանը պետք է հետևեն փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերը։ Այս մասին RTVI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այն պետք է կյանքի կոչվի ստորագրած բոլոր կողմերի կողմից, իսկ ստորագրություններն արդեն դրված են»,- նշել է Զախարովան՝ կոչ անելով այս փուլում չքննարկել այս «փաստաթղթի անիրատեսականության սցենարները»։

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է հարկավոր անել այն կյանքի կոչելու համար, իսկ այժմ քիչ բան չի արվում», — հավելել է նա՝ հիշեցնելով, որ հայտարարությունը կոնսենսուսի արդյունք է դարձել և բոլոր կողմերը ստորագրել են այն կյանքի կոչելու անհրաժեշտության համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ