Գլխավոր էջ Նորություններ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման համաձայնությունը

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման համաձայնությունը

352
0

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հույս է հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման մասին համաձայնությունը կկիրառվի իրականում և հայտարարել, որ բանակցությունները և քաղաքական որոշումները կարող են վերջ դնել ղարաբաղյան այս հին հակամարտությանը, գրում է IRNA գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությունը և ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի՝ կրակի դադարեցման համաձայնությունը»,- թվիթերյան էջում գրել է Վաեզին:

Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ իր դիրքորոշմանը, որով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից պահանջվում էր միջազգայնորեն ճանաչված սահմանների և խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանության փոխադարձ հարգանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ