Գլխավոր էջ Նորություններ Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցողը «մեծ ողբերգություն» է անվանել

Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցողը «մեծ ողբերգություն» է անվանել

313
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, և հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կհանգեցնեն խաղաղության հաստատմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել առաջացած փոխզիջման և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածության մասին: Հուսով եմ, որ վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», — ասել է ՌԴ նախագահը երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ