Գլխավոր էջ Նորություններ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են․ վարչապետի խոսնակ

Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են․ վարչապետի խոսնակ

321
0

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,- ասված է վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ