Գլխավոր էջ Նորություններ Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

349
0

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կոնսուլտացիներից հետո ավելի մանրամասն կներկայացնի ձեռնարկվելիք քայլերը։

Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել: «Եվ բոլորն էլ անխտիր միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը, շարունակում ենք կռվել: Բոլորը տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները: Բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը»,-ասաց Հարությունյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ