Գլխավոր էջ Գլխավոր Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

431
0

Թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, ժամանակը ցույց կա, սակայն երեկվա որոշումը ստիպված էինք կայացնել։ Նման հայտարարություն արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։

«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ երկու-երեք կմ-ի վրա»,- նշեց նա։

Եթե շարունակվեր այդպես, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախն ու ունենայինք ավելի շատ զոհեր։

Նրա խոսքով՝ հետևանքներն անդառնալի էին դառնալու

Նախագահը նշեց՝ չի էլ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ կլիներ Ասկերանում գտնվող զինվորների հետ, եթե կորցնեինք Ստեփանակերտը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել ՀՕՊ-երի միջոցով, սակայն վերջին օրերին թշնամուն հաջողվեց առավելությունն իր ձեռքը վերցնել։

«Վերջին մեկ օրում, վերջին ժամերին շատ մարդկային մեծ կորուստներ ենք ունեցել Մարտունու շրջանում, և այդ բոլոր կորուստները անօդաչուների հետևանքն են։ Եվ այդ ամենի համար մենք բոլորս ենք պատասխան տալու։ Բոլորս, ովքեր վերջին տասնյամյակներում զբաղեցրել ենք պաշտոններ»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ անգամ ծայրահեղ վատ էր։

«Զորքը թութքով, դիզինտերիայով, քովիդով հյուծված վիճակում քառասուներեք օր առաջնագծում էր, և հնարավորություն չունեինք փոխարինելու, բուժելու։ Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ ութ պետությունների զինուժին։ Հաստատ միայն Ադրբեջանի դեմ չէինք կռվել, հաստատ միայն թուրքական զենքը չէր մարտադաշտում»,- նշեց նա։

Նախագահը խոստովանեց՝ նոյեմբերի 5-ից հայկական զինուժը կորցրել էր Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը, իսկ նոյեմբերի 7-ին Շուշին լրիվ կորցրինք։

«Չէինք ուզում հավատալ, որ հայրենիք ենք կորցնում, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով։ Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցվել, բայց խնդիրները մեծ էին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նա շեշտեց՝  կողմ էր կայացված որոշմանը, որովհետև հուսահատված չէր, եթե հուսահատված լիներ, կմտածեր շարունակել կռիվը կյանքի գնով և հասկանալով, որ պարտվելու ենք և կորցնելու ենք Արցախը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ