Գլխավոր էջ Նորություններ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը

102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը

385
0

Ադրբեջանի սահմանի մոտակայքում Հայաստանի տարածքում շարժական զենիթահրթիռային համակարգից խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է tass.ru-ն:

«Նոյեմբերի 9-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին, Նախիջևանի սահմանի մոտակայքում գտնվող Երասխ հայկական բնակավայրի օդային տարածքում ՀՀ-ում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյանը ուղեկցելիս ռուսական Մի -24 ուղղաթիռ է խոցվել շարժական զենիթահրթիռային համակարգից», — հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

«Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը  միջին ծանրության վնասվածքներ է ստացել», — հավելում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը և հստակեցնում, որ Մի-24-ը ընկել է Հայաստանի լեռնային տարածքում:

Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննում է, թե ով է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ