Գլխավոր էջ Նորություններ Բուժհաստատությունների տնօրենները փոխվել ու փոխվելու են. Արսեն Թորոսյան

Բուժհաստատությունների տնօրենները փոխվել ու փոխվելու են. Արսեն Թորոսյան

2511
0

Առողջապահության մեջ այլևս օլիգարխ չկա, չկա մեկը, որին մենք չենք կարող անդրադառնալ, հերթով բոլոր բուժհաստատություններին անդրադառնում ենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում տեղի ունեցող փոփոխություններին:

Նրա խոսքով՝ առաջիկայում երկու խոշոր բուժհաստատության կանդրադառնան: «Չի լինելու որևէ մեկը, որ ուզենանք այնտեղ ինչ-որ գործողություն անել, ու մեզ խանգարեն: Եթե ինչ-որ մեկը մինչև հիմա դա չի հասկացել, ցավում եմ: Իսկ ինչ վերաբերում է բուժհաստատությունների տնօրեններին, ապա նրանք փոխվել են ու փոխվելու են, այդ թվում՝ մարզային հիվանդանոցներում: Այդ փոփոխությունները համաձայնեցվում են ինձ հետ, քանի որ քաղաքականություն վարողն ու պատասխանատվություն կրողը մենք ենք»,- ասաց Թորոսյանը:

Նրա հավաստմամբ՝ կա’մ փոխվում են այն տնօրենները, որոնք հոգնել են աշխատելուց՝ 20, 50 տարի աշխատել են արդեն, կա’մ երբ իրավախախտումներ են եղել: Մնացած ոչ մի պարագայում, ըստ Թորոսյանի, ոչ մի տնօրեն չի փոխվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ