Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը նոր պետ ունի

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը նոր պետ ունի

1170
0

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սուսաննա Հովհաննիսյանը։

Հետևյալ պաշտոնի համար դիմել են երկու հոգի՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Արման Աղաքարյանը: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը  կնքվել է Սուսաննա Հովհաննիսյանի հետ:

Վերջինս առողջապահական ոլորտում երկարամյա փորձ ունեցող բժիշկ-թերապևտ է: Նա վերջին 18 տարին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ վարչության պետի պաշտոնը թափուր է 2018 թվականից: Նախկին պետ Մեսրոպ Բզնունու հրաժարականից հետո ընդամենը 4 ամիս վարչության  ժամանակավոր պաշտոնակատար եղավ «Գյումրիի մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ի բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանը:

Նշենք նաև, որ մինչ այժմ վարչության պետի պարտականությունները կատարում էր  առողջապահության բաժնի  պետ Լեյլի Ասլանյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ