Գլխավոր էջ Նորություններ Կրեմլից պատմել են ԼՂ հարցում ՌԴ միջնորդական ջանքերի մասին

Կրեմլից պատմել են ԼՂ հարցում ՌԴ միջնորդական ջանքերի մասին

306
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկապես հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ CNN Turk-ը հայտնել էր, թե Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:

«Շաբաթ օրը մենք տեղեկացրել ենք, թե ինչ թեմաներ են քննարկվել նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես ավելացնելու բան չունեմ: Լեռնային Ղարաբաղի թեմային անդրադարձ իսկապես եղել է»,- ասել է նա:

Պեսկովը նաև նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունը նախկինի պես բոլոր ջանքերը գործադրում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ