Գլխավոր էջ Նորություններ 2019 թվականին մշակվել և հաստատվել է կլինիկական 9 ուղեցույց և 31 գործելակարգ

2019 թվականին մշակվել և հաստատվել է կլինիկական 9 ուղեցույց և 31 գործելակարգ

1194
0

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի տեղակալը ներկաներին առաջարկել է կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:

Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց:

Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը: Նա անդրադարձել է 2019 թվականին կատարված ռազմավարական գործողություններին, որոնց մի մասով առողջապահության նախարարությունը հիմնական կատարողն է, մի քանիսի մասով` համակատարող: Նունե Փաշայանը նշել է, որ 2019 թվականին մշակվել և հաստատվել է կլինիկական 9 ուղեցույց և 31 գործելակարգ: Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահության էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ` ինտեգրվել են էլեկտրոնային առողջապահական «Արթմեդ» և «Դիսպետչերական լոկատոր» համակարգերը, մշակվել և փորձարկվել են պիլոտային ծրագրեր` էլեկտրոնային ուղեգիրը, մասնակիորեն` դեղատոմսը, ինչպես նաև ավտոմատացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հերթագրման կարգը:

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ