Գլխավոր էջ Նորություններ 13 գյուղ տրանսպորտային կապ չունի Մարալիկի հետ, եթե այս խնդիրը լուծվի, ծնունդները...

13 գյուղ տրանսպորտային կապ չունի Մարալիկի հետ, եթե այս խնդիրը լուծվի, ծնունդները տարեկան կլինեն ոչ թե 150, այլ 300. Սոֆյա Հովսեփյան

638
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն  այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ խնդրին, թե   ինչու Մարալիկ համայնք հարակից 17  գյուղերից չեն գնում ծննդօգնություն ստանալու:

Պատգամավորը նշեց, որ ստացել է տվյալներ: Դրանք ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ Մարալիկ համայնքը, համարվելով Անի համայնքի կենտրոնը, որևէ տրանսպորտային կապ չունի իր գյուղերի հետ:

Հովսեփյանն ասաց, որ 17 բնակավայրերից 13-ը առհասարակ որևէ կոնտակտ չունի, և եթե այս մարդիկ պետք է օգտվեն իրենց շրջկենտրոնի ծառայություններից, Մարալիկ քաղաքում ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ բան պետք է տանեն, պետք է օգտվեն տաքսիներից կամ որևէ այլ միջոցների դիմեն:

Ըստ նրա՝  Առողջապահության նախարարությունն այս խնդիրը չի դիտարկել, քանի որ այն իր տիրույթում չէ:

«Այս հարցը բարձրացնում եմ, որ վարչապետն էլ իմանա: Ընդամենը չորս գյուղ կա, որ ունի տրանսպորտ դեպի Մարալիկ և այս 4 գյուղերի հղիներն են, որ օգտվում են Մարալիկ քաղաքի ծննդատնից»,- ասաց նա:

«Խնդրի կարգավորման համար կխնդրեմ, որ այս հարցը նույնպես ներառեն, եթե մենք ունենանք կապող օղակը բնակավայրերի և Մարալիկի հետ, վստահեցնում եմ ձեզ, որ ոչ թե 150 ծնունդ կլինի, այլ շեմը կբարձրանա մինչև 300, որովհետև 146 հղի գնում է  դեպի Գյումրի: Եթե մենք այս քայլերն ենք քննարկում, ապա պետք է հաշվի առնել ընդհանուր ֆորմատով»,- հավելեց  պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ