Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել

Չինաստանում 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել

1520
0

Չինական իշխանությունները որոշում են կայացրել Ուհան քաղաքում կարանտին հայտարարել։ Հիշեցնենք, որ սա հենց այն քաղաքն է, որտեղ բռնկվել եւ սկսել էր տարածվել կորոնավիրոսը։

Ինչպես գրում է The New York Times պարբերականը, դադարեցվելու է տրանսպորտային հաղորդակցությունը քաղաքի ներսում։ Դադարեցվելու են նաեւ արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր ձեւերը։

11 միլիոնանոց Ուհանի բնակիչներին արգելվել է լքել քաղաքը: Իշխանությունները փակում են օդանավակայանը, կայարանները, կդադարեցվի նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Նշենք, որ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 617-ի. դրա հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է: Նրանց մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր մահացու դեպքերը՝ 17: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Չինաստանի իշխանությունների այդ որոշումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ