Գլխավոր էջ Նորություններ Արմավիրում 14 տարեկան աղջիկը ծննդաբերել է. պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա...

Արմավիրում 14 տարեկան աղջիկը ծննդաբերել է. պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա հայրն է

839
0

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են  16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու  դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս հայրը ձերբակալվել է:

2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին,  բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական  հղիության վիճակում:

Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին,  բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝  հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ։

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ