Գլխավոր էջ Նորություններ ԼՂ այցից հետո Միլոնովը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում և սպառնալիքներ ստացել

ԼՂ այցից հետո Միլոնովը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում և սպառնալիքներ ստացել

358
0

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո սոցցանցերում և մեսենջերներում իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից, ինչի փաստով մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ-ին:

«Ես ընդգրկվել եմ Ադրբեջանի սև ցուցակում: Այն, ինչ իրենց թույլ են տալիս այդ մարդիկ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, ուղղակի անընդունելի է: Սա գռեհկություն է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի», — ասել է Միլոնովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ