Գլխավոր էջ Գլխավոր Օգնությունն ուղարկեք ոչ թե ՀՀ-ին, այլ ահաբեկիչներին որոնց զինում եք․ Փաշինյանը՝ Իսրայելին

Օգնությունն ուղարկեք ոչ թե ՀՀ-ին, այլ ահաբեկիչներին որոնց զինում եք․ Փաշինյանը՝ Իսրայելին

428
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։

«Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ