Գլխավոր էջ Նորություններ Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանի կողմից անտառների հրդեհման մասին

Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանի կողմից անտառների հրդեհման մասին

566
0

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին անհանգստացած է Արցախում զարգացող իրադարձություններով։ Երաժիշտը չի դադարում սոցիալական հարթակներում հետեւորդներին ակտիվորեն տեղեկացնել իրավիճակի մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Թանկյանն այս անգամ վերահրապարակել է լրատվամիջոցի գրառումն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի անտառածածկ տարածքներ են հրդեհվել՝ սպիտակ ֆոսֆորի զինատեսակի կիրառմամբ: Երաժիշտն այդ գործողությունները հանցագործություն է որակում։

«Սա էկոլոգիական հանցագործություն է, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմական մարտավարություն։ Բնապահպանական կազմակերպությունները պետք է խոսեն սրա դեմ»,- գրել է Թանկյանը՝ հրապարակմանը կից նշելով դերասան Լեոնարդո դի Կապրիոյի, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի, «Գրին Փիս», «WWF», «Rainforest Alliance» կազմակերպությունների էջերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ